Բարի գալուստ

Կենսագրություն

Արամ Պաչյանը արձակագիր է: Մամուլում հրատարակված պատմվածքների համար 2010 թվականին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի: «Ռոբինզոն և 13 պատմվածք» առաջին գիրքը հրատարակվեց 2011թվականին՝ հեղինակին բերելով ճանաչում, գնահատվելով գրական համայնքի կողմից: «Ցտեսություն, Ծիտ» վեպը լույս տեսավ 2012 թվականին և կարճ ժամանակում դարձավ ամենաքննարկվող գրքերից մեկը: Վեպը վերահրատարակվել է մի քանի անգամ և ըստ գրավաճառների վերջին 7 տարիների ընթացքում ամենակայուն վաճառքներ ունեցող հայ հեղինակի գիրքն է:

նորություններ

Րևան

Գործեր

Բլոգ

գրքեր

P/F

վեպ
2020

«P/F»-ը գրված է հատվածային, փորձարարական արձակի ոճով, նաև Ձեն-բուդդայական կոաններին բնորոշ հնչերանգով: Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը։

Օվկիանոս

պատմվածքներ
2014

«Օվկիանոս» ժողովածուն ներառում է պատմվածքներ ու էսսեներ: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի գրողական ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում:

Ցտեսություն, Ծիտ

վեպ
2012

Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Հեղինակին հատկապես մեծ ճանաչում բերեց այս վեպը։

Ռոբինզոն

պատմվածքներ
2011

Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Այս գրքում ընդգրկված  պատմվածքների համար է Պաչյանը ստացել ՀՀ Նախագահի մրցանակ։

Contacts

Հեղինակային իրավունքների համար

Հարային կապեր